• Чт. Фев 25th, 2021

ARM.C

news

«Էրդողանը չի կարող փախչել պատասխանատվությունից». Թուրքիայի նախկին փոխվարչապետ

Автор:admin

Ноя 7, 2020

«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նոյեմբերի 7-ին  կուսակցության Մարդինի նահանգային համագումարում խոսել է Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալի պաշտոնանկության մասին:

«Կեսգիշերվա գործողության արդյունքում Կենտրոնական բանկի ղեկավարը հեռացվեց պաշտոնից: Եկեք չմոռանանք, որ տնտեսության մեջ տեղի ունեցածի հիմնական պատճառը նախագահական կառավարման համակարգն է և կուսակցության վարչակազմը, որոնք բացառում են ինստիտուցիոնալ միտքն ու ընդհանուր մտածողությունը: Այս երկրի խնդիրները հնարավոր չէ լուծել, քանի դեռ չի փոխվել ներկայիս վարչական համակարգը և մեզ ղեկավարող այս

մտածելակերպը», – «Արմենպրեսը»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Բաբաջանը նշել է, որ իր իշխանության տարիների 24 միլիարդի պակասուրդն այժմ դարձել է 29 միլիարդ: Նախկին փոխվարչապետը տնտեսության փլուզման և Թուրքիայի քաղաքացիների աղքատացման ողջ պատասխանատվությունը դրել է Թուրքիայի ներկայիս կառավարության վրա և հավաստիացրել, որ ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ մեղավոր որևէ անձ չեն կարող խուսափել պատասխանատվությունից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Մուրատ Ույսալային: Նման որոշում է կայացվել Թուրքիայում ազգային արժույթի՝

լիրայի ռեկորդային անկման ֆոնին:

Թուրքական ազգային արժույթի փոխարժեքը երեքշաբթի թարմացրել է ռեկորդային նվազագույն ցուցանիշը՝ գրանցելով 1 դոլարի նկատմմաբ մինչև 8.49 լիրայի անկում: Այսպիսով թուրքական լիրան գերազանցել է նախկին նվազագույնը (8.34 լիրա 1 դոլարի դիմաց), որը գրանցվել էր հոկտեմբերի 30-ին: