• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

«Էրդողանը կորոնավիրուսից էլ վտանգավոր է. պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն». Թուրքիայի նախկին վարչապետ

Автор:admin

Ноя 2, 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ սպառնալիք է հանդիսանում  աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Այս մասին հայտարարել է թուրք առաջնորդի նախկին դաշնակից, Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, գրում է thenationalnews.com կայքը:

Դավութօղլուն կուսակցական պաշտոնյաների առջև իր ելույթում ասել է, որ «Եվրոպայի և աշխարհի ամենամեծ վտանգը բռնապետության մշակույթն է, որը տարածել են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին է Էրդողանը:

«Տոհմային պետության չափանիշը ընտրության բացակայությունն է, իսկ ընտրությունը ժողովրդավարության չափանիշն է»-ասել է Դավութօղլուն:

«Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, և կա խոր կոռուպցիա, և մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է դրսում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել», – ասել է Էրդողանի գլխավորած իշխող ԱԶԿ կուսակցության նախկին ղեկավարը:

Թուրք ընդդիմադիր գործիչը նաև քննադատել է կառավարման նախագահական համակարգը, որն առաջ է բերվել 2016-ի  Էրդողանի կողմից `ավելի շատ իշխանություն իր ձեռքում կենտրոնացնելու համար:

Դավութօղլուն նշել է, որ երկիրը պետք է վերադառնա խորհրդարանական համակարգին, քանի որ ներկայիս համակարգը միայն ճգնաժամեր է առաջացնում:

Նա վերահաստատել է արտահերթ ընտրությունների իր պահանջը, որը ընդդիմությունը սկսել է բարձրացնել հոկտեմբերի սկզբին:

Դավութօղլուն Էրդողանի կառավարությունում վարչապետի պաշտոնն է զբաղեցրել 2014-2016 թվականներին մինչ կուսակցությունից  հեռանալը և Թուրքիայի երկարամյա առաջնորդին մարտահրավեր նետելու համար մրցակցային քաղաքական շարժում ստեղծելը: Նա նաև եղել է Թուրքիայի արտգործնախարար 2009-2014 թվականներին և ունի կապերի լայն ցանց արտերկրում: