Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունը սրելու մեջ մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը, ըստ նրա, չի կարողացել լուծել դրա խաղաղ կարգավորման հարցը:
«Մինսկի խումբը չի զբաղվել Ղարաբաղի խնդրի լուծմամբ: Նրա անփութության և անգործության պատճառով իրավիճակը հանգեցրել է այդպիսի արդյունքի: Համաշխարհային հանրությունը լուռ հետևում էր Հայաստանի կողմից բռնազավթմանը», – լրագրողներին ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ «Ադրբեջանը վճռականորեն առաջ է շարժվում, արդեն ազատագրել է բազմաթիվ բնակավայրեր, իսկ Թուրքիան աջակցում է նրան»: