• Вт. Июн 22nd, 2021

Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին, քննադատել նրան

Окт 25, 2020

«Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան եւ կարծում է, թե այդ զենքով կարող է խաղաղություն հաստատել»:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարում իր ելույթի ժամանակ:

Հերթական անգամ մեղադրելոն ամբողջ աշխարհին եւ պաշտպանելով իր եղբայր Ալիեւին, Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է իսլամաֆոբ, բողոքել, որ նա շատ է խոսում իր մասին, ապա Ֆրանսիայի նախագահին բնորոշել է որպես հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդ ու խորհուրդ տվել դիմել հոգեբույժի:

«Այս պահին Ադրբեջանի հետ կատարվող աղետի հետևում սրանք են կանգնած: Մինսկի եռյակի անդա՛մ, (դիմում է Մակրոնին֊խմբ․) Ադրբեջանի հողերը օկուպացիայից ազատե՞լ եք: Ոչ: Միայն հայերին զենք եք ուղարկում և կարծում եք ձեր ուղարկած զենքով պետք է խաղաղություն կառուցեք: Չեք կարող, որովհետև ազնիվ չեք: Ադրբեջանի տարածքների վրա հայերի հարձակումը վերածվել է օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի ազատագրման պայքարի»,- ասել է Էրդողանը ու հավելել, որ, Թուրքիան շարունակելու է ամեն կերպ օգնել Ադրբեջանին այս պատերազմում։

Ավելի վաղ էլ  Էրդողանը եւս մեկ տարօրինակ  հայտարարություն էր արել, նա պահանջում է ներառվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ կարծում է՝ եթե Ռուսաստանն իրավունք ունի լինել խմբի անդամ, ապա Թուրքիան եւս վաստակել է այդ իրավունքը: