• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Զելենսկին դադարեցրել է Ադրբեջանին ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչների մատակարարման պայմանագրի կատարումը.

Автор:admin

Ноя 3, 2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցրել է «Укрспецэкспорт»-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի կատարումը П-18 ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչներ մատակարարելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ZN ուկրաինական կայքը:

Կայքի աղբյուրների համաձայն՝ Զելենսկին պայմանագրի կատարումը դադարեցնելու հրաման է տվել շուրջ մեկ ամիս առաջ, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Արցախի դեմ: