• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

«Երկրում պետականության գիտակցման սով է». Հովհաննես Ավետիսյան

Автор:admin

Ноя 25, 2020

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Երկրում պետականության գիտակցման սով է: Դրանից խոսում են հիմնականում նրանք, որ չգիտեն դա ինչ է, և ինչ պետք է անել այս վիճակում:

Ով քիչ, թե շատ գիտի, որոնց թիվը լավագույն դեպքում չի անցնում մեկ հարյուրը, բաժանված են ինչ-որ ճամբարների:

Անկախների թիվը երևի մեկ տասնյակից չի էլ անցնում, ինձ էլ խցկեմ սրանց մեջ:

Ի դեպ, գործող պետական համակարգում գեթ մեկ նման մարդ չկա:

Սրանով հանդերձ շատերը սպասումային դիրքերում են, ես չգիտեմ, թե ինչու: Ասել եմ ու էլի ասում եմ` որևէ ծրագիր և գործողություն առաջ է գալիս պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն հայտնելու պահից (սրա մասին ինքս հայտարարություն արել եմ):

Եթե այդպիսի մարդիկ հայտնվում են որոշակի թվով, ապա նրանց միջև պարտավորություններ ձեռք բերելու գործընթացն է, որ ծնում է պետության հետ կապված ծրագրեր:

Քանի չկա նման գործընթաց, որևէ ծրագիր, որ կներկայացվի անհատի կողմից (ինչքան էլ լավը լինի)` հատկապես կուսակցական պատկանելիություն ունեցող, մերժվելու է: Պարզ պատճառով. Դա չի ծնվել պատասխանատվություն ստանձնելու պատրաստ` համատեղ պարտավորվածություններ ձեռք բերած անձանց փոխգործակցության արդյունքում:

Սա պարզագույն բանաձևն է, որով տեր են կանգնում պետությանը, իսկ չլինելու դեպքում ստեղծում պետություն: Այլ եղանակ չկա: Այլը նստել սպասելն է, որ դրսից մեր գլխին ղեկավար բերեն: Եթե սա տեղի ունենա, ինքս կհամարեմ, որ սեփական երկրին տեր կանգնելու ձախողման մաս եմ կազմել ու ստիպված կլինեմ ավելի ստորացած և գլխիկոր հեռանալ»: