• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

Երեք պետություն կա, որ ուրախ չի դեմոկրատի ընտրվելու համար՝ Անգլիան, Իսրայելը և Թուրքիան

Автор:admin

Ноя 8, 2020

Դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր երեք պետություն կա, որ ուրախ չի դեմոկրատ թեկնածուի ընտրվելու համար` Անգլիան, Իզրաելը և Թուրքիան: Այս երեք աշխարհակործան պետությունները հրաշալի մանեկեն էին գտել և խաղացնում էին իրենց նպատակների համար: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը այս օրվան էր սպասում: Սա շատ նման էր 2000 ականներին, երբ ևս մի բթամիտ, շփացած, անգրագետ` Բուշ կրտսերը իր և իր կոռումպացված ընտանիքի ու անբարո կուսակցության համառությամբ երկու շրջան նստեց օվալ օֆիսում ու քանդեց, թե Ամերիկան, թե աշխարհը: Ամերիկացին նախ և առաջ ընտրում է իր ու իր երկրի համար նախագահ և տոկոսային այսպիսի հարաբերությամբ երկար տարիներ դեմոկևատները չէին հաղթել: Ամերիկացին անհատին չի ընտրում, ընտրում է տվյալ թեկնածուի և իր թիմի ու կուսակցության գաղափարները տվյալ պահի համար: Ամերիկացի ասելով այսօրվա հաղթած թեկնածուն և նրա ընտրած փոխնախագահը նկատի ունեն բոլորին` անկախ ազգությունից, ռասսայից, կրոնքից: Սա է Ամերիկան: We the people, բոլոր մարդիկ հավասար են և այդպես պետք է լինի: Էն ահավոր ճեղքը, որ գոյացել էր 5 տոկոս հարուստների և 95 տոկոս ծայրը ծայրին ապրողների միչև միշտ է եղել հանրապետականների ձեռագիրը: Իսկ աշխարհի և հայերիս համար, Հայաստանի համար դրական փոփոխությունները թերևս այն կլինի, որ երրորդ աշխարհամարտից խուսափենք, որը կածես ծրագրել էին վերը նշածս երկրները ծագեցնել մեր վերջնական վերացման գնով: Այսօր ես մեր երիտասարդ սերնդի կյանքերը փրկելու մասին եմ մտածում ու նվազագույն կորուստների գնով: Իսկ եթե առավոտյան սուրճի հետ, որպես մի պատառ քաղցրավենիք կուզեք` Բայդընի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է մեր նախագահը, Կամալա Հարրիսը շատ հայամետ սենատոր է եղել, որ այսօր փոխնախագահ դարձավ: Նախապես զգուշացնում եմ, որ երկխոսության մեջ չեմ մտնելու, իմ էջում ես իմ կարծիքն եմ հայտնում, ուզում եք հավանեք, չեք ուզում մի կարդացեք»: