• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

Երեւանի մերձակայքում գտնվող ռուսական բազան սկսել է աշխատել «սիրիական» ռեժիմով

Автор:admin

Дек 3, 2020

Նշվում է, որ այժմ Հայաստանի երկնքում առնվազն մեկ ռուսական կործանիչ է անընդհատ գտնվում…

Էրեբունիում գտնվող ռուսական բազանԵրեւանի մերձակայքում գտնվող Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ բազավորման օդանավակայանում, սկսել է աշխատել «սիրիական» ռեժիմում: Ինչպես հայտնում է WarGonzo տելեգրամ ալիքը վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները, օդատիեզերական ուժերի (ԱՏՈՒ) կործանիչները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում օդում:

Նշվում է, որ այժմ Հայաստանի երկնքում առնվազն մեկ ռուսական կործանիչ է անընդհատ գտնվում: Օդային տարածքում ներկայության ժամանակացույցը չի հրապարակվում:

Լրագրողներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդպիսի մեթոդ է օգտագործվում Սիրիայի Խմեյմիմ ռուսական ավիաբազայում: Այսպիոսով ապահովվում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը եւ ռուսական խաղաղապահ շարասյունների տեղաշարժը: