• Пт. Июн 25th, 2021

Երգչուհի Արմինկան ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Янв 27, 2020

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիների բնակության է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պատկերված է քրոջ հետ։ «Լուսնյակս»,- այսպես է լուսանկարը մակագրել Արմինկան, որն, ինչպես միշտ, ոճային կերպարում է։ Նա միջին երկարության սպիտակ զգեստ է ընտել, որը համադրել է կարմիր երկարաճիտների հետ։ Նա արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրանց. «Գեղեցկուհիներ», «տիկնիկներ»

Օրեր առաջ հրապարակված կադրերում

 Արմինկան սեւ պիջակ էր կրում։ Նա արձակել էր մազերը ու նուրբ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ «Այսօրվա իմ ուղիղ եթերը եւս մեկ անգամ ապացույցն էր այն բանի, որ ոչինչ իզուր չէ… Շնորհակալ եմ Ձեր սիրո, ջերմության, անկեղծության ու աջակցության համար։ Շնորհակալ եմ կողքիս լինելու համար՝ արդեն 20 երկար ու ձիգ տարիներից ավել: Դուք եք, որ ինձ սնում եք Ձեր սիրով: Ձեր շնորհիվ է, որ այն եմ, ինչ կամ… Սիրում եմ Ձեզ, իմ մարդիկ»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել երգչուհուն։ «Ուժեղ աղջիկ»,- նշել էր նրանցից մեկը։