• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

Եվ հայերը կրկին միայնակ են ցեղասպանի առաջ այնպես, ինչպես մի դար առաջ էր:

Автор:admin

Дек 3, 2020

Վլադիմիր Սոլովյովը իր հաղորդման մեջ / https://www.youtube.com/watch?v=BjcQpNCT09  /ցույց է տալիս կադրեր, թե ինչպես ադրբեջանական զինվորները ստորացնելով տանում են հայ ծերունուն: Սոլովյովը հնարավոր է տեղյակ չէր, որ այդ ծերունին Ջոնիկ պապիկն է, ով 1988-ի փետրվարին երիտասարդ էր ու կարողացավ փրկվել Սումգայիթի ջարդերից, իսկ 2020 թվականին` 32 տարի հետո, ցեղասպան Բաքուն հետամուտ եղավ ու գտավ նրան Շուշիում և այստեղ հաշվեհարդար տեսավ:

Ցեղասպանը հետևողական է, ու ամբողջացնում է թե Սումգայիթի ջարդերը, թե Բաքվի ջարդերը արդեն Շուշիիում:

Այդպես է Բաքվին հրահանգել դրա հովանավոր ցեղասպան Անկարան այս պատերազմի օրերին: Այդ խնդիրը լուծելու համար է Թուրքիան իր աջակից անգլոսաքսերի հովանու ներքո 1918-ին ստեղծել Ադրբեջանը:

Եվ հայերը կրկին միայնակ են ցեղասպանի առաջ այնպես, ինչպես մի դար առաջ էր:

Մարիամ Ավագյան
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող| lragir.am