• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

«Ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը». Կոնստանտին Զատուլին

Автор:admin

Окт 13, 2020

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Լազարևյան ակումբի» պաշտոնական էջում գրել է․
«Ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և դա է պատճառներից մեկը, որ ինձ արգելված է մուտք գործել Ադրբեջան։ Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցն իմ կարծիքով, դժվար թե, լուծվի մարտական գործողությունների ընթացքում։
Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստացել էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե նրա վրա հարձակվի Ադրբեջանը։ ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է։ Բայց ես այս պահին խորհուրդ չէի տա գնալ այդ քայլին, քանի որ դա միայն կսրի լարվածությունը և լրացուցիչ առիթներ կստեղծի Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որոնք դա, անշուշտ, արդարացում կդարձնեն իրենց նոր դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական հարձակման համար։
Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը, ապա այստեղ շատ բան կախված է այդ պետությունների հետ Հայաստանի փոխհարաբերություններից. պատրա՞ստ են Արցախը ճանաչել առանց Հայաստանի կողմից ճանաչման, թե՞ ոչ։ Ի՞նչ կտա այդ ճանաչումը ռազմական գործողությունների ներկայիս իրավիճակում, եթե այն ճանաչած երկիրը հեռու է տարածաշրջանից և հնարավորություն չունի իրապես օգնել հայկական կողմին:
Մի խոսքով, ես շատ զուսպ եմ վերաբերվում Արցախի Հանրապետությունն անհապաղ ճանաչելու գաղափարին։ Խոսել այդ մասին, ձգտել դրան, արդարության հասնել, կարելի է և, հավանաբար, պետք է։ Բայց այս պայքարում հաջողության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման արդյունքում»։