• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Ես իմ համեստ աշխատանքն եմ կատարում, բայց եթե դրանով դարձել եմ մարդկանց աչքի փուշը, կարող եմ անվարան հրաժարվել դրանից

Автор:admin

Ноя 15, 2020

Ինձ դավաճան անվանող «համարձակները» պետք է կարողանան, անկախ հոգեվիճակից, ուղիղ նայել ճշմարտության աչքերին և իրերը կոչել իրենց անուններով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով իր հասցեին հնչող քննադատություններին, գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Բացի հարազատ եղբորիցս, ով մարտական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 28-ից՝ Մեխակավանից (Ջեբրայիլից) սկսած, ութ եղբայր եմ ունեցել, ովքեր գտնվել են ռազմաճակատի տարբեր թեժ հատվածներում: Իսկ հորաքրոջս թոռը նշանի մատանին մատին զոհվել է: Նրանց և բազմաթիվ ընկերներիս համար ամեն օր ունեցածս ապրումներն ու կորստի ցավը միայն ես եմ զգացել:

Գրառումներիս ժամանակ միշտ ազնիվ եմ եղել, մինչդեռ ճշմարտությունը չընդունել ցանկացողները հաճախ քննադատության թիրախ են դարձրել ինձ:

Ինձ դավաճան անվանող «համարձակները» պետք է կարողանան, անկախ հոգեվիճակից, ուղիղ նայել ճշմարտության աչքերին և իրերը կոչել իրենց անուններով:

Ես իմ համեստ աշխատանքն եմ կատարում, բայց եթե դրանով դարձել եմ մարդկանց աչքի փուշը, կարող եմ անվարան հրաժարվել դրանից: Իսկ ազնվությանս ու սկզբունքայնությանս մասին ինձ ճանաչողները հաստատ կվկայեն»: