• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Ես զարմանում եմ՝ մենք ոնց ենք ապրում, ոնց են մարդիկ էն զուգահեռ փողոցներում հանգիստ քայլում

Автор:admin

Ноя 28, 2020

Նպատակը մեկն է՝ օր առաջ գերիների հարցը լուծել, սա ընդհանրապես այսօրվան թողնելու բան չէր, դա պետք է առաջին օրվանից արվեր: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:

«Այդքան կազմակերպված, որ Քարվաճառ են տալիս ու բոլոր տարծքները նվիրելով՝ տալիս են, առաջին պետք է հասկանային, որ այդ տարածքի համար պայքարել է զինվորը, որն այսօր մնացել է անտեր, իսկ մենք ի՞նչ ենք անում դրա համար: 2 ամիս անց հավաքվել ենք, որ գերիների հարց լուծե՞նք ու դեռ խոսողին էլ քարկոծո՞ւմ են:

Սա այն հարցն է, որը վաղուց պետք է արված լիներ, ես զարմանում եմ՝ մենք ոնց ենք ապրում, ոնց են մարդիկ էն զուգահեռ փողոցներում հանգիստ քայլում»,- հուզված ասաց Հովհաննիսյանը: