• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Եթե որևէ մեկը կարծում է, որ այդ հակամարտությունը շարունակվում է, չարաչար սխալվում է»

Автор:admin

Дек 1, 2020

Ըստ Ալիևի՝ ղարաբաղյան հակամարտություն «այլևս չկա»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկում է Ադրբեջանին հանձնել Լաչին (Բերձոր) քաղաքը և ստեղծել նոր միջանցք, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ինչպես հայտնում է Moscow-Baku կայքը, այս մասին Ալիևն ասել է իր ուղերձում, որում անդրադարձել է Լաչինի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցմանը։

Ալիևի պնդմամբ՝ նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվել է, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 30 կմ։ Ադրբեջանն իբր մերժել է այդ առաջարկը, ինչպես և երկրորդ տարբերակը՝ 10 կմ լայնությամբ։ Ի վերջո Լաչինի միջանցքի լայնություն է սահմանվել 5 կմ։

«Բոլորին հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով։ Այսպիսով՝ Լաչինը մնում է այդ միջանցքի մեջտեղում։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչինը պետք է վերադարձվի մեզ։ Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել միջանցքի նոր երթուղի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը  Հայաստանի հետ։ Նշված է նաև ժամկետը՝ երեք տարվա ընթացքում։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել ավելի շուտ»,- ասել է Ալիևը։

Նա խոսել է նաև միջանցքի մասին, որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրենք «շրջափակումից հանում են Նախիջևանը և ձևավորում տրանսպորտային նոր երակ, որից կարող են օգուտ քաղել բոլոր երկրները»։ 

«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, եթե ցանկանա՝ նաև Հայաստանը կարող է միանալ այդ միջանցքին»,- նշել է Ալիևը։

Նա պնդել է, որ «ղարաբաղյան հակամարտություն այլևս չկա»։ 

«Եթե որևէ մեկը կարծում է, որ այդ հակամարտությունը շարունակվում է, չարաչար սխալվում է»,- եզրակացրել է Իլհամ Ալիևը։