• Чт. Мар 4th, 2021

ARM.C

news

Եթե այս պատերազմը լիներ նախկին իշխանության օրոք, 3-4 օրում Հայաստանի հերն անիծվելու էր

Автор:admin

Ноя 23, 2020

«Մեր պահած ուղղությունը մինչև վերջ պահպանվեց, որովհետև մենք կարողացանք մեր շարքերից հեռացնել նրանց, ովքեր առաջին օրերից զինվորների շրջանում խուճապ էին տարածում, թե հողերը ծախված են, իմաստ չկա կռվելու և այլն։ Նմանատիպ խոսակցություններ արդեն սեպտեմբերի 28-ից տարածվում էին առաջնագծում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար, Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

Նրա խոսքով շատերը տրվում էին այդ խուճապին, իսկ խուճապը տարածվում էր կապի միջոցներով, առանձին ուղղություններով՝ որոշ բարձրաստիճան զինվորականների և այլոց կողմից։ «Բայց մեզ հաջողվեց նրանց դուրս բերել մեր շարքերից ու, ցավոք, այն ինչ մեզ հաջողվեց անել հյուսիսում, չհաջողվեց անել՝ հարավում»,-ասաց Պետրոսյանը։

Մեր զրուցակիցը ցավով է արձանագրում, որ հիմա փորձ է արվում նսեմացնել զինվորի արածը, ասել, որ զինվորը պարտվելէ.«Այն, ինչ կատարվումէ քաղաքական հարթակում, աններելի է։ Հայ զինվորը չի պարտվել։ Այն խտությամբ կրակը, որ վարվում էր, այն զինատեսակները, որ մեր դեմ կիրառվում էր աշխարհի ամենաուժեղ բանակը չէր դիմանա։ Հիմա մենք չպետք է կոտրենք մեր զինվորի մարտական ոգին։ Բայց ցավոք քաղաքականութոյւնը, իշխանատենչությունը առաջ անցավ, հաղթեց մեր զինվորին»,-ասաց Պետրոսյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում