• Пт. Июн 25th, 2021

«Դու մտածում ես, որ դուխով տղա ես, հա՞». Խաչիկ Ասրյանը՝ ՀՀ վարչապետին

Сен 19, 2020

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցող «Միասնական Հայաստան» ազգային շարժման՝ իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց:
Հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ այսօր հանրահավաքին հրավիրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որովհետև փետրվարի 20-ին իրենք վարչապետին ներկայացրել էին 10 քաղաքական պահանջ, որոնք վերաբերում էին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակին, և հավաքն էլ վերաբերում է այդ պահանջներին:
«Ինչո՞ւ ենք հրավիրել վարչապետին, որպեսզի նա այսօր մասնակցեր այստեղ և հերոս հայ ժողովրդի առաջ պատասխաներ իրեն ուղղված 10 պահանջներին և իմ կողմից նրան տրված հարցերին: Ցավում եմ, որ Փաշինյան Նիկոլն այսօր այստեղ չէ: Ինչո՞ւ, որովհետև ես համարում եմ, որ նա այսօր այստեղ չի ներկայացել իր վախի արդյունքում»,- ասաց նա:Այնուհետև դիմելով ՀՀ վարչապետին` նա ասաց, որ «եթե գլխին գլխարկ է դնում` վրան գրված «դուխով», կարծում է դուխով տղա՞ է»:«Նախ դուխով տղան ո՞նց կարա գլխարկ դնի ու վրան գրի` «դուխով»: Ինչո՞ւ այսօր չես եկել այստեղ` հրապարակ, մեր հայ ժողովրդի ներկայացուցիչներին ներկայացնելու քեզ ուղղված 10 պահանջների պատասխանները»,- ասաց նա:Հանրահավաքի ընթացքում Ասրյանը նշեց, որ հավաքն ունի երկու կարգախոս` «Աստված, հայ ազգ, Հայաստան» և «Հեռացնենք Նիկոլին»: