• Сб. Июн 19th, 2021

«Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում». «Ալ Ջազիրա»-ն՝ Փաշինյանին

Окт 3, 2020

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ պատասխանելով լրագրող Բերնարդ Սմիթի հարցին, թե մենք գիտենք, որ Թուրքիան, Էրդողանը հայտնել են իրենց աջակցությունը Ադրբեջանին: Դուք կցանկանա՞ք Վլադիմիր Պուտինից նման օգնություն ձեր օգտին, ՀՀ վարչապոետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, և Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում և նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը»:

Հաջորդ հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, ՀՀ վարչապետն ասել է. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: