• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

Դուրս գալ ատելության շրջապտույտից

Автор:admin

Дек 11, 2020

Չնայած այս պահին ոմանց թվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ է կամ, համենայնդեպս, կձգվի մի քանի տասնամյակ, դա, ըստ երեւույթին, այդպես չէ: Վաղ թե ուշ ամեն ինչ ավարտվում է՝ հավատացեք իմ փորձին: Երբ էլ տեղի ունենա հաջորդ իշխանափոխությունը, հենց հիմա, կարծում եմ, ճիշտ ժամանակն է, վերջին շրջանի կործանարար սխալները հասկանալու եւ ապագայում դրանք չկրկնելու համար: Այդ համատեքստում ինձ թույլ կտամ երկու խորհուրդ տալ Հայաստանի ապագա իշխանություններին

Հասարակությունը եւ ազգը «սեւերի» եւ «սպիտակների», «նախկինների» եւ «ներկաների» մի՛ բաժանեք: Այդ պահի՝ իշխանափոխությունից հետո «նախկինների» (այսինքն՝ Փաշինյանի), ինչպես նաեւ «նախկինների նախկինների» ու նրանց համակիրների մեջ կան հայրենասեր մարդիկ, արժեքավոր կադրեր, իրենց գործի պրոֆեսիոնալներ, որոնք կարող են ծառայել մեր պետությանը: Փաշինյանի, Սարգսյանի, Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի թիմից լինելը, նրանց համակրելը (ինչպես նաեւ հակակրելը) չի կարող չափանիշ լինել՝ մարդուն եւ քաղաքացուն գնահատելու համար: Նելսոն Մանդելան, դուրս գալով բանտից,

միանգամից ներեց իր բանտապետերին եւ դատախազներին ոչ թե այն պատճառով, որ բարի մարդ էր, այլ՝ պետության շահերից ելնելով: Նրա նպատակն էր կերտել սեւամորթ եւ սպիտակամորթ հարավ-աֆրիկացիների միասնությունը: Հայաստանի ապագա իշխանություններ, դուք կանգնած կլինեք նմանատիպ մարտահրավերի առաջ, դուք պիտի փորձեք սիրով, հանդուրժողականությամբ, համբերատարությամբ լցնել այն անդունդը, որն առաջացել է մեր հասարակության, հայության տարբեր հատվածների միջեւ՝ անդունդ, որը Փաշինյանի իշխանությունը այս 2,5 տարում խորացրել է՝ իր վարկանիշը

բարձրացնելու անմիտ ձգտումով: Դա վերացական հարց չէ. խոսքը, վերջին հաշվով ազգային անվտանգության մասին է: Եվ, հետեւաբար, մի՛ սկսեք ձեր իշխանության շրջանը «նախկինների» հետապնդումներից, նրանց «ասֆալտին փռելու» շոուներից եւ դատավարություններից, որքան էլ զանգվածներն «արյուն» պահանջեն: Վրեժ մի՛ լուծեք Նիկոլ Փաշինյանից: 2018 թվականին փողոցում հավաքված զանգվածները պետության ղեկը տվեցին պետության ղեկավարության հարցում ոչ կոմպետենտ մարդու: Վերջինս, համաձայնելով ստանձնել այդ

պատասխանատու պաշտոնը, խիստ գերագնահատեց իր ունակությունները եւ, ինչպես ասում են, «պետությունը գցեց ոտին»: Դա բերեց սարսափելի ողբերգության, բայց դա հանցագործություն չի՝ ապաշնորհ ղեկավարության համար, որքան գիտեմ, Քրեական օրենսգրքով հոդվածներ նախատեսված չեն: Եթե հաջորդ իշխանությունը սկսի Փաշինյանին եւ նրա թիմակիցներին «հոդվածներ կպցնել» («դավաճանություն» եւ այլն), դա կլինի քաղաքական վրեժխնդրության նոր դրսեւորում: Եվ մենք կրկին կհայտնվենք ատելության շրջապտույտի մեջ. դա կնշանակի, որ «հաջորդների հաջորդները» կսկսեն ատելություն սերմանել

«հաջորդների» նկատմամբ եւ վրեժ լուծել նրանցից: Ինչ-որ մի կետում պետք է կանգ առնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

aravot.am