• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են բնակավայրեր և կարողանում են խուճապ տարածել

Автор:admin

Окт 23, 2020

Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապ տարածել։ Շատ հաճախ ընդամենը նկարվելու համար են ներթափանցում, երբեմն բնակավայրերում տներ են այրում, ստեղծում են անկանոն իրավիճակ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես խնդրում եմ, նման իրավիճակներում լինել սթափ, զգոն։ Եվ հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ եմ անում, որոնք զինված ուժերի, պահեստազորի ստորաբաժանումների հետ համագործակցված են աշխատում, չտրվել խուճապի, լինել կազմակերպված։ Այդ խմբավորումները, որպես կանոն, շատ փոքր են լինում, մեկ գրագետ հակահարվածից հետո փախչում են և երկար ժամանակ չեն վերադառնում տվյալ բնակավայրեր։ Դրա ամենավառ վկայությունը Հադրութ և Ֆիզուլի քաղաքներն են»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հակառակորդն այս մարտավարությունը փորձելու է շարունակել, շատ տեղերում, որտեղ կան անտառներ ու կիրճեր, փորձելու են այս ուղղությամբ շարժվել՝ առանց լուրջ զրահատեխնիկայի, խոցման միջոցների և առանց ԱԹՍ-ների աջակցության։ Հետևաբար, ըստ նրա, կազմակերպված մարտական գործողությունների դեպքում շատ հեշտ է լինում նրանց չեզոքացնել։