• Чт. Фев 25th, 2021

ARM.C

news

Դա մեր ազգին չի սազում. Արամե

Автор:admin

Ноя 30, 2020

Ինչո՞ւ ենք մենք դառնում մեկ մարդ, երբ արտաքին վտանգ է սպառնում և ինչո՞ւ ենք իրար անխնա վիրավորում, երբ վտանգը թուլանում է: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է երգիչ Արմեն՝ կոչ անելով զերծ մնալ միմյանց հայհոյելուց և վիրավորելուց:

Երգչի գրառումն ամբողջապես՝ ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ ազնիվ ու խելացի հայ ժողովուրդ, այսօր մենք ապրում ենք մի դաժան ժամանակաշրջանում։ Մեզ պարտադրեցին, որ մենք անցնենք շատ դժվարությունների միջով՝ համաճարակ, պատերազմ, իսկ հիմա էլ՝ ներքին պառակտում՝ հայրենասերների և դավաճանների:

Ես՝ որպես հայ ազգի երգիչ և մարդ, որ ժամանակին վերադարձել է Հայաստան՝ ապրելու, արարելու և շենացնելու, ցանկանում եմ իմ խոսքն ասել․

Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց․․․

Ստանալով ինչ-որ ինֆորմացիա՝ մի՛ փորձեք միանգամից անցնել վիրավորանքի, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի արտահայտած մտքի հետ: Ես հասկանում եմ, որ նման կոչերը շատ են, բայց և կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն:

Ինչո՞ւ ենք մենք դառնում մեկ մարդ, երբ արտաքին վտանգ է սպառնում և ինչո՞ւ ենք իրար անխնա վիրավորում, երբ վտանգը թուլանում է: Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում, դա մեզ պե՛տք չէ, և ոչ մի հարց չի լուծվում այդ կեղտոտ արտահայտություններից: Մենք պետք է հզորանանք. չէ՞որ մենք դեռ շատ անելիքներ ունենք։

Փա՛ռք մեր հերոս եղբայրներին, փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր հայ ժողովրդին»: