• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

ԴԱՎԱՃԱՆԻ ՊԻՏԱԿԸ ՉԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ ԽՈՍՔԻ ՏԵՐԸ

Автор:admin

Ноя 29, 2020

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Իշխանությունը պատասխանատվություն է։ Բնականաբար Արցախը զիջողը կոչվելու էր դավաճան։ Բոլոր նախագահներն էլ հավատացել են, որ պետք է զիջել։ Ոնց որ Աղդամը մեր հայրենիքը չի ասող Սարգսյանին քննադատում էր Փաշինյանը, նույն կերպ հիմա ընդդիմությունը քննադատում է Փաշինյանին։ Իսկ դավաճանի պիտակը չկրելու համար Փաշինյանը պետք է լիներ խոսքի տերը և սահմանադրական, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխումից հետո հեռանար։ Այ այդ ժամանակ կսրբադասվեր։ Փառքի մասին մտածողն այդպես կվարվեր։ Սիրվել սիրողը չի ղեկավարում, պատասխանատվություն վերցնողն է ղեկավարում։

ՀԳ. Ես իրեն դավաճան չեմ համարում, այլ սխալ կառավարիչ, ով արտաքին դիվանագիտությունը վարեց 2018 ապրիլյան սցենարով։