• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Դաշնային Խորհուրդը հավանություն է տվել ՌԴ նախագահին` զինված ուժեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Автор:admin

Ноя 18, 2020

Դաշնային Խորհուրդը միաձայն համաձայնություն է տվել Ռուսաստանի Դաշնության նախագահին` ռուսական զինված ուժերի զինծառայողներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության նախագահին` 2020թ. նոյեմբերի 10-ից ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ` անհրաժեշտ զինամթերքով, ռազմական և հատուկ տեխնիկայով` Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը համապատասխան»,- ասված է Դաշնային Խորհրդի որոշման մեջ: