• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Գործարարներին զարմացրել է Փաշինյանի որոշումը. ով է լինելու նոր փոխնախարարը. «Ժողովուրդ»

Автор:admin

Ноя 26, 2020

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նոյեմբերի 23-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Դրանից հետո լրատվական կայքերում տեղեկություններ տարածվեցին, թե այդ պաշտոնում նշանակվելու է menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը: Իսկ ո՞վ է նա. վերջինս «ՍԹԱՐ» առեւտրային ցանցի գործադիր տնօրենն է եղել եւ հայտնի է որպես մեկը, որը մի շարք ապրանքների մատակարարումների դիմաց վճարումներ չի կատարել:

Գործարարները տարակուսած են, թե ինչպես կարող է վարչապետը գործարարներին նեղացրածի իմիջով հայտնի որեւէ մեկին վստահել մի նախարարություն, որը պատասխանատու է հենց ներդրումների համար եւ պետք է աշխատի գործարարների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2012 թվականին անդրադարձել էր այդ իրավիճակին եւ գրել, որ «Սթար» սուպերմարկետների ցանցն իրեն տարբեր ապրանքներ մատակարարող արտադրողների եւ անհատ ձեռներեցների համար պատրաստել էր նոր պայմանագրեր:

Ըստ նոր փաստաթղթի` նախատեսվում էին բազմաթիվ հավելյալ վճարներ, ինչը կարող է հանգեցնել փոքր շրջանառություն ունեցող արտադրողների դուրս մղմանը շուկայից: