• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

Գյումրու պաշտոնատար անձը՝ մեղադրյալի աթոռին

Автор:admin

Ноя 25, 2020

Աիդա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, Գյումրու Ղանդիլյան փողոցի 89-րդ շենքի 6-րդ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու համար Սիրուն Քիշմիշյանից պահանջել և շորթմամբ ստացել է ապօրինի վարձատրություն: Այսպես. Աիդա Անատոլիի Ավետիսյանը, աշխատելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում որպես առաջատար մասնագետ, Հայաստանի Հանրապետության «Հանրային ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ ընդգրկված լինելով հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմում և այդ հիմքով հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, լիազորված լինելով մասնակցելու համայնքի սեփականություն համարվող հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման, ինքնակամ շինությունների օրինականացման և այլ քաղաքաշինական գործընթացների իրականացման ժամանակ պահանջվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, քաղաքաշինական բնույթի տեխնիկական եզրակացությունների, հատակագծերի, գծանկարների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազման աշխատանքներին, ի պաշտոնե աշխատանքային գործունեություն իրականացնելու ընթացքում ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորություն է ունեցել:

Նա Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի 89-րդ շենքի 6-րդ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու, այն արագացնելու, քաղաքապետարանում կայանալիք նիստին խնդիրներ չառաջացնելու համար՝ 2020 թվականի փետրվարի 23-ին Գյումրու համայնքապետարանի իր աշխատասենյակում Սիրուն Քիշմիշյանից պահանջել է 100 ԱՄՆ դոլար գումար՝ հայտնելով, որ այն չտալու դեպքում չի լուծվի բնակարանի սեփականաշհորհումը

Պայմանավորվածության համաձայն՝ 2020 թվականի մարտի 23-ին Գյումրու համայնքապետարանի մուտքի դռան մոտ Աիդա Ավետիսյանն անձամբ Սիրուն Քիշմիշյանից շորթմամբ ստացել է սպիտակ թղթե ծրարի մեջ դրված 49.501 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար գումարը, որից անմիջապես հետո Աիդա Ավետիսյանն ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու կասկածքով ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումյարիի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 2 հատ 50 ԱՄՆ դոլարից բաղկացած 100 ԱՄՆ դոլար գումարը:

Արփինե Թովմասյան 《Ժողովուրդ》