• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել

Автор:admin

Ноя 26, 2020

Ռուս զինծառայողներից մեկը Գյումրիի զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում հայտնաբերել է համածառայակցի մարմինը` առանց կյանքի նշանների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրի մասին հաստատեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,–ասացին մամուլի ծառայությունից։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։