• Сб. Июн 19th, 2021

Գիտնականները կորոնավիրուսից մահանալու նոր պատճառ են հայտնաբերել

Авг 2, 2020

D վիտամինի պակասը կարող է մեծացնել կորոնավիրուսից մահվան հավանականությունը: Եղիսաբեթ թագուհու հիմնադրամի հիվանդանոցի և Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականների համապատասխան հետազոտությունները հրապարակվել են Research Square-ում:

Հետազոտողները համեմատել են D վիտամինի մակարդակը եվրոպական 20 նահանգներում: Հակադարձ կապ է հայտնաբերվել վիտամինի մակարդակի և կորոնավիրուսից մահացության միջև:

«Վիտամինի հատկապես ցածր մակարդակ է գրանցվել Իսպանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի բնակիչների շրջանում», – ասվում է հետազոտության մեջ:

Նշվում է նաև, որ D վիտամինի անբավարարությունը նկատվում է հատկապես տարեց մարդկանց մոտ, ովքեր առավել հաճախ են մահանում կորոնավիրուսից: 

/www.1in.am