• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Գերմանիայի կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառքը. Բունդեսթագի «Ձախերի» խմբակցությունը դատապարտել է Արցախի դեմ ագրեսիան

Автор:admin

Окт 10, 2020

Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում պատերազմին` անպատասխանատվություն է Անկարային գերմանական զենքի մատակարարումը շարունակելը: Նման շեշտադրմամբ հայտարարություն է տարածել Գերմանիայի Բունդեսթագի Ձախերի խմբակցությունը:

«Դաշնային կառավարությունը պետք է անվերապահորեն պահանջի վերադարձ ադրբեջանական հարձակումներին նախորդած դիրքերին։ Անհապաղ հրադադարը ժամ առաջ պետք է հաստատվի։ Չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղին դաշնային կառավարության կողմից հումանիտար օգնության տրամադրումը` հաշվի առնելով շարունակաբար վատթարացող դրությունը»,- հայտարարել են խմբակցության ղեկավարներ Ամիրա Մոհամադ Ալին և Դիթմար Բարչը։

«Դաշնային կառավարությունը պետք է ակտիվ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցում և այդ դիրքորոշումը ներկայացնի Թուրքիայի և Ադրբեջանի դեսպաններին։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունն այլևս չպետք է տեղահանվի`ադրբեջանական զորքերի, թուրքական սպաների և Էրդողանի իսլամիստական վարձկանների հարձակումների պատճառով։

Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում պատերազմին` անպատասխանատվություն է Անկարային գերմանական զենքի մատակարարումը շարունակելը։ Դաշնային կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառքը»,- նշված է հաղորդագրությունում։