• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

Գերի ընկած սպայի ընտանիքն ու հուզիչ պատմությունը

Автор:admin

Авг 27, 2020

Մոլորված ու ադրբեջանական կողմում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքում անելանելի իրավիճակներ չեն եղել։«Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ենքմոլորված ու Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի կնոջ տանը։ Կինը Աննան, տանը չէ. ամուսնու վերնաշապիկն իր հետ վերցրել, մատուռ է գնացել` աղոթքի։ Սակայն կարճ ժամանակ անց Աննան գալիս է. լուր էին տվել, որ լրագրող է այցելել։

Տանը մեզ սիրով են ընդունում, բայց այ խոսելը դժվարությամբ է ստացվում (ինքս էլ չգիտեմինչից սկսեմ)։ Աննան լարված է, մատներն է իրար սեղմում, շրթունքները կրծոտում, արցունքներն արագ սրբում։ Բացի մեզնից, տանը նաև 3-4 կանայք էլ կան Աննայի մայրն է, քույրը, բարեկամուհին։

Նրանք մեզնից մի փոքր հեռու են նստում ու երբեմն–երբեմն գլուխները հետ շրջում. փորձում են Աննայից թաքցնել, որ լալիս են։

Իրավիճակը փրկում են տան երեխաները` 6-ամյա Վիկան և 2-ամյա Միկան, որոնք իրար հետևից ներս են մտնում և ուշադիր ինձ զննում։

Վիկան հասկանում էմեր այցը հոր հետ է կապված, քանի որ վերջին օրերին տանը միայն այդ թեմայով են խոսում։ Աղջիկը ժպտում է, մորը նայում։ Տեսնելով, որ մայրը հուզված է մոր ձեռքն է շոյում, վզի տակ մտնում։

–Գիտե՞ս, պապան Միկայի ծնունդին (օգոստոսի 6-ին) կարողացավ գալ։ Անակնկալ արեց ու եկավ։ Ինքը մեր ծնունդներին միշտ տուն էր գալիս, մեզ նվեր էր բերում,–ուրախ–ուրախ պատմում է աղջիկը ինձ։

Օգոստոսի 14-ին էլ Գուրգեն Ալավերդյանի ծննդյան օրն էր, սակայն դրանից մեկ օր առաջ էր նա դիրքեր բարձրացել. ծննդյան օրը սահմանին էր նշել։

Սպայի կինն ասում է` միասին լավ ու վատ օրեր շատ են անցկացրել, բայց երբեք չի եղել իրավիճակ, որն անելանելի կթվա։ Գուրգեն Ալավերդյանն ինքն էլ լավատես է ու պրպտող, օրնիբուն աշխատում էր, որ ընտանիքը լավ ապրի։

«Գուրգենն անհայր է մեծացել և անում էր ամեն ինչ, որ իր երեխաները ոչ մի դժվարություն չտեսնեն։ Ամենաբարձր դիրքում էր ծառայության անցել, հեշտ չէր, բայց ասում էր` ոչինչ, փոխարենը կկարողանանք երեխաների համար մի բան հետ գցել։ Երևանում վարկով տուն ենք վերցրել, դրա գումարն էինք վճարում»,– պատմում է Աննան ու նորից լռում։