• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Գազավորված քաղցր ըմպելիքները դեռահասներին ագրեսիվ են դարձնում. գիտնականներ

Автор:admin

Сен 2, 2020

Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցր գազավորված ըմպելիքների հաճախակի գործածությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ դեռահասների մոտ ագրեսիվ պահվածքի պատճառ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Adolescent Health պարբերականում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ ալկոհոլային քաղցր ըմպելիքների գործածությունը 11 և 13 տարեկանում կարող է կանատեսել հետագայում ագրեսիվ պահվածքը։ Ավելին՝13 տարեկանում դեռահասի ցուցաբերած ագրեսիվ պահվածքը կարող է նախազգուշացնել 16 տարեկանում քաղցր ըմպելիքների չարաշահման մեծ հավանականության մասին։

Այս գիտական աշխատանքը ցույց է տվել, որ դեռահասության տարիքում քաղցր գազավորված ըմպելիքների գործածության սահմանափակումը կարող է կանխել ագրեսիվ պահվածքի ցուցաբերումը, սակայն որևէ ազդեցություն չի ունենա ընկճախտին բնորոշ ախտանշանների վրա։ Բանն այն է, որ մի շարք ուսումնասիրությունների արդյունքում գիտնականներն այժմ ոչ ալկոհոլային քաղցր ըմպելիքների գործածությունը կապում են դեռահասների մոտ մի շարք լուրջ հոգեկան խնդիրների զարգացման հետ։ Մասնագետների խոսքով՝ նման ըմպելիքների հաճախակի գործածությունը կապված է հիպերակտիվության, ընկճախտի և անգամ ինքնասպանությունների փորձերի հետ։