• Пн. Мар 8th, 2021

ARM.C

news

Գագիկ Ծառուկյանի փեսաները համարանիշները հանած թանկարժեք մեքենաներով գիշերը եկել են կառավարության շենք՝ բերելով մեծ թվով անձանց. Հայկ Սարգսյան

Автор:admin

Ноя 17, 2020

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նոյեմբերի 10-ին Կառավարությունում և կառավարական առանձնատանը տեղի ունեցած ավերածություններին և «բացեց փակագծերը», տեղեկացնում է Փաստինֆոն։

«Ամսի 10-ին Գագիկ Ծառուկյանի փեսաները՝ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը և Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը համարանիշները հանած թանկարժեք մեքենաներով գիշերը եկել են կառավարության շենք և, ըստ վկաների պնդման, իրենց հետ բերել են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարել են քրեորեն հետապնդելի արարքներ: Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ։ Իհարկե, այնտեղ Գագիկ Ծառուկյանի փեսաները որևէ բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում»,- նշեց պատգամավորը:

Նա հիշեց, որ Ստեփանակերտում ունենք բազմաթիվ կոտրված պատուհաններ, դպրոցներում, հիվանդանոցներում, և ես շատ կցանկանայի, որ կառավարության շենքում պատուհաններ ջարդած անձինք ավելի լավ կազմակերպված գնային Արցախ`վերականգնելու, որպեսզի երեխաները չմրսեն։

Հարցին, թե նրանք արդյոք խոչընդոտո՞ւմ էին, երբ Հանրային Ռադիոյի շենք էին մտնում, նշեց որ «Մենք հանրային ռադիոյի շենքում որևէ պատուհան չենք ջարդել», լրագրողները հիշեցրեցին, որ դուռն են ջարդեն՝ ասաց «Դա ուրիշ դեպք է»։

Նա նշեց, որ օրեր առաջ հատուկ մեքենաներով մարդիկ են բերվել կառավարական առանձնատների շրջակայք` բողոքի ցույց անցկացնելու համար։
«Սպրինտերներով մարդիկ բերեցին կառավարության դաչա և իջնող մարդիկ մագլցելով դարպասների վրայով մտան ներս»։Լրագրողների դիտարկմանը, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայնՀայկ Սարգսսյանը ինքն է ղեկավարում զինված խմբերի ձևավորման գործընթացը, Սարգսյանը պատասխանեց լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Բռնությունը մեր օրակարգում տեղ չունի, հակառակ, ժողովուրդը հաճախ մեզ մեղադրում է թավշային գործելաոճի համար։ մեզ երկու տարի շարունակ մեղադրում են մեր թավիշային գործունեության համար», – ասաց նա: