• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը չառաջադրելու մասին (տեսանյութ)

Автор:admin

Дек 10, 2020

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված ընդդիմադիր ուժերի՝ Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրումը:

«Ես իմ համաձայնությունը տվել եմ, որովհետև Վազգեն Մանուկյանը, որը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը, եղել է վարչապետ, Պաշտպանության նախարար: Ինքն այդ փորձն ունի և այդ ճգնաժամային իրավիճակից նա ծանոթ է, որ կարող է դուրս գալ: Հիմնական սա է եղել խնդիրը, հասկանում եք, որ նա էդ փորձը ունի, որը ես իմ համաձայնությունը տվել եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

«5-րդ ալիք»-ի լրագրող Ագնեսա Խամոյանի հարցին, թե «Իսկ Դուք ինչո՞ւ չառաջադրեցիք Ձեր թեկնածությունը վարչապետի պաշտոնում», ԲՀԿ ղեկավարը պատասխանել է. «Դա իմ անձնական որոշումն ա եղել այս պահի համար, իսկ հետագային, ինձ թվում ա, առիթ կլինի, արդեն ժամանակը կլինի, կխոսենք»:

Մանրամասները՝ տեսանյութում