• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Բրիտանական The Times-ը NTV- ին, Քեոսայանին և Սիմոնյանին մեղադրել է ռասիզմի մեջ

Автор:admin

Дек 2, 2020

Բրիտանական The Times պարբերականը մեղադրել է NTV ռուսական հեռուստաընկերությանը ռասիզմի մեջ՝ ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությանը կոչ անելով վերանայել NTV-ի սեփականատիրոջ՝ «Գազպրոմի» հետ պայմանագիրը, որը ֆուտբոլի եվրոպական գլխավոր մրցաշարի՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խոշորագույն հովանավորներից մեկն է:

Լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ անցած հանգստյան օրերին Տիգրան Քեոսայանի մասնակցությամբ NTV-ի «Միջազգային սղոցարան» հաղորդաշարի եթերում իբր հայտնվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի «ռասիստական» տնազը: The Times-ը նշել է, որ Օբամայի կերպարով ելույթ ունեցող դերասանուհին, որի դեմքը ներկված էր սև ներկով, կատարել է երբեմնի հանրաճանաչ «Ես շոկոլադե նապաստակ եմ» ռուսական փոփ հիթը, Օբամայի նախագահության տարիներն անվանել են ամերիկյան պատմության «մութ կողմ», իսկ հաղորդավար Քեոսայանը զրուցելով Միացյալ Նահանգների իբր նախկին ղեկավարի հետ, ասել է, որ Ռուսաստանում իրեն կարող են գնչուհու հետ շփոթել:

«NTV-ի հեռարձակումը կարող է խայտառակել ՈՒԵՖԱ-ին՝ եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմնին, քանի որ այն ձգտում է ակտիվացնել ռասիզմի դեմ պայքարի իր ջանքերը»,- գրում են բրիտանական լրատվամիջոցները և մեջբերում Fare միջազգային կազմակերպության ներկայացուցչին, որն ՈւԵՖԱ-ի հետ համատեղ իրականացնում է հակառասիստական արշավ: «Որպես համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ ակումբային մրցույթի հովանավորներ, որոնք նպատակ ունեն նպաստել դրական արժեքներին, «Գազպրոմը» պետք է հիմա հայտարարություն անի և ապահովի, որ այս ռասիստական դրսևորումը չկրկնվի»,- ասել է Fare- ի ներկայացուցիչը:

The Times-ը նաև նշել է, որ «Միջազգային սղոցարան» հաղորդաշարի վարողը «Կրեմլի կողմից ֆինանսավորվող» Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն է, և որ ծրագրի համար գրում է Սիմոնյանը: «Մեկ հեռարձակման համար ամուսինները ստանում են մոտ հինգ միլիոն ռուբլի»,- պնդում է բրիտանական պարբերականը:

Վերջում The Times- ը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ըստ «Լևադա» կենտրոնի վերջին սոցհարցման, ռուսաստանցիների 28 տոկոսը կարծում է, որ պետք է արգելել սևամորթների մուտքը երկիր:

«Գազպրոմը» հրաժարվել է մեկնաբանել The Times-ի հոդվածը, ՈւԵՖԱ-ն դեռ չի պատասխանել պարբերականի խնդրանքին, իսկ Մարգարիտա Սիմոնյանը թվիթերում գրել է, որ իր ամուսինը, «որպես Ռուսաստանում ազգային փոքրամասնության մաս կազմող անձ, պարբերաբար եթերում կատակում է իր մասին՝ վկայակոչելով իր մեծ էթնիկական քիթը և թխությունը: Սիմոնյանը բրիտանացի լրագրողներին հորդորել է «google-ում որոնել այն, ինչը էթնիկ խմբերը Ռուսաստանում անվանում են «սև»»: