Ժնևում Բաքվի և Երևանի արտգործնախարարները պայմանավորվել են հարվածներ չհասցնել քաղաքացիական բնակչությանը և ոչ ռազմական թիրախներին, հայտնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ժնևում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տևել է ավելի քան 6 ժամ: