ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները Ռուսաստանի նախաձեռնությամբ մեկնել են Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվելու է հրադադարի վերահսկման մեխանիզմները, սակայն Ադրբեջանը հրաժարվել է ներկայացուցիչներ ուղարկել։ Այս մասին լրատվական գործակալության թղթակցին փոխանցել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։
ՀՀ վարչապետի խոսնակը ՏԱՍՍ-ին նաեւ փոխանցել է, որ ըստ էության Բաքուն հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունից եւ մերժում է Մոսկվային։ Նա նաեւ ասել է, որ ամենայն հավանականությամբ Թուրքիան թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանը նույնպես ՊՆ ներկայացուցիչներ ուղարկի Մոսկվա։