• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

Բաքուն ծանր տեխնիկա և հավելյալ ուժեր է մոտեցրել մարտական գործողությունների գոտուն. WarGonzo

Автор:admin

Дек 12, 2020

Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկան մոտեցվել է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող երեք գյուղերի՝ Հին Թաղերին, Խծաբերդին և Քիրսավանին: Այս մասին հայտնում է ռուսական WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը:

«Ադրբեջանցի զինվորականները սկզբնապես փորձել են գյուղերը վերցնել հետևակի և գրոհող ջոկատների օգնությամբ, սակայն Արցախի պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել նրանց և պաշտպանել գյուղերը: Սակայն երեկոյան կողմ հակառակորդը սկսել է նոր գրոհ նախապատրաստել. ռազմական բախումների գոտուն են մոտեցվել տանկերն ու հրետանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքի մասին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը