• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Արցախի Պաշտպանության բանակը կա և շարունակելու է գոյություն ունենալ

Автор:admin

Ноя 16, 2020

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունեցել է նախկինում: Այս մասին նոյեմբերի 16-ին կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արցախի Պաշտպանության բանակն ունենալու է նույն կարգավիճակը, որն ունի, որովհետև Արցախի Պաշտպանության բանակն Արցախի պաշտպանության բանակն է: Երբ ես խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, այդ զինվորների հսկայական մասը հենց ՊԲ-ի զինվորներն են: Սա նշանակում է, որ Արցախի Պաշտպանության բանակը կա և շարունակելու է գոյություն ունենալ: Պաշտպանության բանակը պետք է զարգանա, հզորանա, նաև երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»,- ասաց Փաշինյանը: