• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Արցախի Ազգային ժողովը կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի անկախությունը

Автор:admin

Окт 5, 2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության և կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոցը՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով»։