• Чт. Июн 24th, 2021

Արսեն Թորոսյանը հայտարություն է արել

Авг 27, 2020

«Չեմ հիշում՝ վարչապետի հետ վերջին անգամ երբ եմ հանդիպել: Նման հրապարակումներ կան արդեն երկու տարի: Միգուցե ոմանց դրդմամբ կամ շահարկումներով պայմանավորված են, բայց պատասխաններն արդեն տրվել են»:

Այս մասին ԱԺ-ում  Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իր անվան շուրջ վերջին զարգացումներին՝ հրաժարական, Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերություններ և այլն:

«Աշխատանքների գնահատականը միամոմենտ երևույթ չէ, պրոցես է, որ միշտ տեղի է ունենում՝ սկսած հրապարակային տարբերակով, վերջացրած տետատետ, զարմանում եմ, որ նույն հարցերը բազմաթիվ անգամ տրվում են՝ նույնիսկ պատասխաններից հետո:

Իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը միայն ԱՆ-ի գործը չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետության ընդհանրապես, բոլոր գերատեսչություններն իրենց մասով արել են իրենց աշխատանքները, մենք էլ մեր մասով»,-արձագանքելով կորոնավիրուսի դեմ պայքարի գործում թերացումների մասին հարցին՝ ասաց նախարարը: