• Пн. Мар 8th, 2021

ARM.C

news

Արծրուն Հովհաննիսյանը գրառում է արել

Автор:admin

Авг 21, 2020

Կարևոր հատված նոր դիսերտացիայից…

Օդուժի հայտնվելուց առաջ, ըստ այն ժամանակվա ռազմագիտության ՑԶ-երի առավելագույն քանակը որը վերաճում էր որակի 1 կմ ճակատի համար կազմում էր 10.000 զինծառայող, միայն ԱՀՊ-ում օդուժի կիրառման արդյունքում այդ թիվը նվազեց մինչև 3000 զինծառայողի: Ի հայտ եկան մարտի այլ տեսակներ: Ժամանակի ընթացքում, որքան պետությունը ավելի շատ էր զարգացնում օդուժը այս թիվը ավելի էր նվազում: Այն պետությունները որոնք օդուժը չէին զարգացնում այս թիվը բարձր էին պահում: Մեր հաշվարկներով հինգերորդ սերնդի պատերազմներում շնորհիվ ՕՀՄ-ների լայն կիրառության, այսինքն օդուժի և այլ օդային հարձակման միջոցների սերտաճման, այս թիվը իջել է մինչև 100-200 զինծառայողի, այսինքն մեկ-երկու վաշտ, որը տեղին է ինչպես պաշտպանության ժամանակ, այնպես էլ հարձակման: Եզակի դեպքերում հարձակվող զորքերի դեպքում, ճեղքման տեղամասերում կազմում է մինչև 500 զինծառայող, այսինքն մեկ գումարտակ: