• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Արթուր Վանեցյանը ձերբակալվել է, նա մեղադրվում է իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ:

Автор:admin

Ноя 14, 2020

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ձերբակալվել է, նա մեղադրվում է իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ: Այս մասին գրել է  Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն։

Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։

Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն», գրել է փաստաբանը։