Արայիկ Հարությունյանի ճակատ մեկնելը խոսում է միայն լավ բանի մասին. Այդ քայլն ու հակահարձակման անցնելու լուրերը պետք է միասնական դիտարկել

Վաղուց անցել են միջնադարյան ժամանակները, երբ արքան առաջինն էր գնում ճակատ հարձակման տանելով զորքը։ Արայիկ Հարությունյանի սահման գնալը միայն լավ բանի մասին է խոսում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով նախագահ Արայիկ Հարությունյանի սահման գնալու որոշմանը և այն մեկնաբանություններին, որ դա ճիշտ քայլ չէր։ «Արայիկ Հարությունյանի քայլը չի խոսում նրա մասին, որ մեր վիճակն այնքան վատ է, որ վերջին զինվորը ի դեմս նախագահի նետվեց մարտի։ Սա կատարյալ հիմարություն է։ Հարությունյանի քայլը խոսում է այն մաիսն, որ մենք  պատրաստվում ենք  վճռական հակահարվածի և նախագահն ուզում է այդ վճռական հակահարվածի ուղությամբ լինի, տեղում գնահատի իրավիճակը, հասկանա, թե ինչ է  կատարվում, որպեսզի քո քաղաքական հաշվարկներում չսխալվես»,-ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով առաջին օրվանից էլ Արայիկ Հարությունյանը լավատես է եղել։ Դրան էլ գումարած ՊՆ խոսնակի ու Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը, որ որոշ ուղղություններով անցել ենք հակահարձակման, խոսում է միայն լավի մասին. «Արայիկ Հարությունյանի ճակատ մեկնելը, հակահարձակման անցնելու լուրերը պետք է միասնական դիտարկել, մեկ ֆոնի ներքո։ Հետևաբար Հարությունյանի ճակատ գնալը խոսում է միայն լավի մասի, տեղում  իրավիճակը գնահատելու կարևորության մասին։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ճակատում լինել»,-ընդգծեց Հակոբյանը։

Նշենք, որ այսօր առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպելով հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ կոչով դիմեց նրանց ու տեղեկացրեց, որ ինքը ևս մեկնում է առաջնագիծ։ «Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր: Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը: Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:

Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:

Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով»,-դիմելով ստորաբաժանման զինծառայողներին իր խոսքում ասաց նախագահը։

Փաստաբան Նորայր Նորիկյանը, ով նույնպես զորահավաքի շրջանակներում շուտով կլինի առաջնագծում, Արցախի նախագահի առաջնագիծ մեկնելը համարում է շատ կարևոր: «Վճռական օր է:

Պետք է բեկում մտցնենք պատերազմի ընթացքի մեջ՝ հակառակորդին պարտադրելով խաղաղության: Դրան հասնելու համար, վստահ եմ, մեր զինված ուժերը քննարկում են պատժիչ ու անհամաչափ հարված հասցնելու հնարավորությունը:

Քանի դեռ Ադրբեջանը չի զգացել շոշափելի կորստի զգացողությունը, պահպանելու է իր սանձարձակ պահվածքը նաև հետագայում:

Եթե այդ պետությունը և նրա ղեկավարությունը չեն հասկանում մարդկային լեզուն, ձգտում են պատերազմով հաղթել մեզ, պետք է ստանան արժանի պատասխան:

Եկեք հստակ գիտակցենք, որ այս հարցը պետք է լուծի մեր սերունդը, ուրեմն, եթե մեզ պարտադրվել է այս պատերազմը, եկեք արժանապատվորեն լուծենք մեր առջև դրված խնդիրը»,-ընդգծեց նա։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրեց.«Քանի որ նախագահի առաջնագիծ գնալը, մեղմ ասած, մտահոգել է շատերին, տեղեկացնեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ քիչ հետո նա անձամբ իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը»։

Դրան էլ հաջորդեց նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը.«Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։ Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։ Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»,-ասվում է նախագահի գրառման մեջ

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: