• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Ավինյանի գրասենյակը պարզաբանել է պարգևավճարների հարցը

Автор:admin

Ноя 26, 2020

26 նոյեմբեր, 2020 13:41

Ավինյանի գրասենյակը պարզաբանել է պարգևավճարների հարցը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 25–ին որոշում է ստորագրել, պարգևատրվելու իր գրասենյակի երկու աշխատակիցների։ 

Փոխվարչապետի որոշումը սոցիալական հարթակներում դժգոհություններ ու քննարկումներ է հարուցել։ 

Որոշման հրապարակումից հետո փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի տասնինը աշխատակիցներից միայն երկուսը:

«Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: Մի հոգին մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունանյանը։