• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

«Առաջիկա կես տարում արտահերթ ընտրություններ չեն լինի». Լենա Նազարյան (տեսանյութ)

Автор:admin

Дек 11, 2020
«Վարչապետի հրաժարականը պահանջողները հեղաշրջման փորձ են ծրագրում: Դա տեղի չի ունենա ոչ մի դեպքում, անհնար է»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:Պարզաբանելով իր կարծիքը՝ Նազարյանն ասել է, որ անցումային կառավարության թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանն, առաջարկում է «իրեն ընտրել և մեկ տարվա ընթացքում չեն բացառում ընտրակեղծարարության համակարգի վերագործարկումը՝ իր միջոցով»։«Ես դիտեցի Վազգեն Մանուկյանի հարցազրույցներից մեկը, որտեղ նա ասում է՝ դե չգիտեմ, ժողովուրդը կգնա ընտրակաշառք վերցնելու գայթակղությանը, թե՝ ոչ: Այսինքն, թույլ է տալիս մտածելու, որ ժողովրդին կտանեն փորձության, ընտրակաշառք կբաժանեն և կտեսնենք՝ ժողովուրդը կգնա՞ գայթակղության, թե՞ չի գնա: Անընդունելի է նման խոսք ասելը: Իր հետևում կանգնած են այնպիսի կուսկացություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, որոնց ընտրությունների կազմակերպման վերաբերյալ Հայաստանում շատ հստակ համոզմունք կա: Պարզ է, որ նրանց նպատակն է՝ Վազգեն Մանուկյանի միջոցով վերականգնել ընտրակեղծարարության համակարգը: Իմ հոգսը չէ՝ փրկել Վազգեն Մանուկյանին ակնհայտ գահավիժումից, բայց իմ հոգսն է՝ լինել ազատ ընտրությունների երաշխավորը: Վարչապետի հրաժարական նոր վարչապետի ընտրության պայմանով չի լինի»,- նշել է նա:Հարցին, թե իսկ ի՞նչ պայմանով կարող է լինել վարչապետի հրաժարական, Լենա Նազարյանն ասել է. «Մենք կարող ենք խոսել արտահերթ ընտրությունների մասին, սակայն դրա մասին արժի խոսել միայն ճանապարհային քարտեզում ամփոփված անելիքների իրագործման և հաշվետվության փուլից հետո»:Հարցին, թե այսինքն՝ արտահերթ ընտրություններ կլինեն Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի կետերն իրանացնելուց հետո՞ միայն, Լենա Նազարյանը պատասխանել է. «Ես ասացի, որ առաջիկա ապագան այդ քարտեզի անելիքներն են, ես դեռ չեմ տեսնում, թե դրանից հետո ինչ կլինի»:Մանրամասները՝ տեսանյութում։