• Ср. Мар 3rd, 2021

ARM.C

news

Առաջիկա ժամերին մի քանի հայ ռազմագերի տեղափոխվելու է Հայաստան

Автор:admin

Дек 9, 2020

Առաջիկա ժամերին մի քանի հայ ռազմագերի տեղափոխվելու է Հայաստան

Առաջիկա ժամերին մի քանի հայ ռազմագերիներ Ադրբեջանից տեղափոխվելու են Հայաստան՝ 1lurer.am-ի  հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին  անդրադարձել էր գերիների և անհայտ կորածների հարցին։ Վարչապետի խոսքով՝ համաձայնեցված է սկզբունք, որ բոլորը պետք է փոխանակվեն, այդ թվում՝ պատերազմից առաջ գերեվարված անձինք։

«Կարևորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը։ Այստեղ որոշակի առաջընթաց ունենք, և ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։ Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլ նաև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնած անձինք պետք է վերադարձվեն։ Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք պաշտոնապես հաստատված գերիներին, այլ նաև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն»,- նշել էր նա։ civilnet.am