• Пн. Мар 8th, 2021

ARM.C

news

Ապրիլյան պատերազմի ռազբորկաներ. խորհրդավոր պայթյուն Երեւանում

Автор:admin

Авг 27, 2020

Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը, դրա առնչությամբ հնչող տարբեր արձագանքները, ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մոտալուտ եզրակացության հանգամանքը Հայաստանում արդիականացրել են ապրիլյան քառօրյա պատերազմի թեման եւ դրա շուրջ քննարկումները:

Դրանք սակայն ծավալվում են առավելապես ներքաղաքական, ներխմբային եւ ներանձնային հաշիվներ պարզաբանելու տրամաբանության եւ մասշտաբի շրջանակում, չշոշափելով կամ գրեթե չշոշափելով ռազմա-քաղաքական բազմաշերտ խորքը եւ ժամանակային տարածությունը: Իսկ այն սկսում է ամենեւին ոչ 2016 թվականից, այլ դրան նախորդած տարիներից, եւ ավարտվում ամենեւին ոչ 2016 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում պայմանավորված հրադադարով:

Ապրիլայն քառօրյա պատերազմն ուներ ռազմական գործողություններին նախորդած եւ հաջորդած բազմաթիվ այլ իրողությունների բաղադրություն, որոնք առնչվում են ներքաղաքական, ռեգիոնալ եւ ավելի լայն իմաստով ռազմա-քաղաքական հանգամանքների եւ շարժերի: Այդ իմաստով, ապրիլյան քառօրյա պատերազմի թեման ունի ընդգրկուն ուսումնասիրման կարիք, թեկուզ իրադարձությունների ժամանակագրական ընթացքի եւ դրանց բովանդակային պարզ համադրության տեսանկյունից:

Այդ առումով, թեմայի շրջանակում թերեւս հիշատակման է արժանի Հայաստանում 2016-ի ապրիլի 25-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, խորհրդավոր մի պայթյուն, որ եղավ Հալաբյան փողոցում, գիշերային ժամին, Բոգդան մակնիշի ավտոբուսում: Հետո, ըստ պաշտոնական տեղեկության, պարզվեց, որ պայթել է որոշակի քանակությամբ տրոտիլ, որը եղել է քաղաքացի Ռուբեն Բալյանի մոտ: Ըստ պաշտոնական վարկածի, Բալյանը տրոտիլը վերցրել եւ գնում էր ազգականներին պայթեցնելու, որոնց հետ ունեցել է անախորժություն: Բալյանը զոհվել էր ավտոբուսում: Զոհվել էր նաեւ մեկ ուղեւոր:

Թե այդուհանդերձ ինչու էր Բալյանը հենց տրոտիլով որոշել հաշիվ մաքրել ազգականների հետ, ինչու՞ է պայթել տրոտիլը հանրային տրանսպորտում այն տեղափոխելիս, եւ որտեղից էր ձեռք բերել Բալյանը պայթուցիկը, պետք է պատասխաներ քննությունը: 2017 թվականին գործի վարույթը կարճվել էր, բայց հարուցվել էր նոր գործ՝ նախաքննության ընթացքում ի հայտ եկած հանցագործության առիթով: Նոր գործը վերաբերում էր ռազմամթերք ձեռք բերելուն: Քննչական կոմիտեն հանձնարարություն էր տվել ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումներին, որպեսզի հայտնաբերվի ռազմամթերքի ձեռքբերման աղբյուրը:

Ի՞նչ է հայտնաբերվել 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը Երեւանի հանրային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ, որը խլել էր «մեղավորի» եւ տրանսպորտի ուղեւորներից մեկի՝ 37-ամյա երիտասարդի կյանք, վիրավորելով այլ ուղեւորների:

Պայթյունը տեղի ունեցավ մի շրջանում, երբ Հայաստանում բավական աշխույժ քննարկվում էր ապրիլյան քառօրյան եւ դրա միջազգային ռազմա-քաղաքական ասպեկտը, ռեգիոնալ անվտանգության համար պատասխանատու կենտրոնների դերն ու վարքագիծը:lragir.am