• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

Աշխարհում զենքի վաճառքի ծավալը մեծացել է

Автор:admin

Дек 7, 2020

2019 թվականին աշխարհի 25 խոշորագույն ընկերությունների զենքի վաճառքի ծավալը նախորդ տարվա համեմատ մեծացել է 8․5 տոկոսով և կազմել 361 մլրդ դոլար։ Այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում:

Վերոնշյալ 25 ընկերություններից 12-ը, որոնց բաժին է ընկնում վաճառքի 61 տոկոսը, գտնվում են ԱՄՆ-ում։ Դրանցից 5-ը՝ վաճառքի 166 մլրդ դոլար ծավալով, հանդիսանում են վարկանիշի առաջատարներ։ Խոսքը Lockheed Martin, Boeing, Northrop Grumman, Raytheon և General Dynamics ընկերությունների մասին է։

ԱՄՆ-ից հետո սպառազինությունների վաճառքի ծավալով երկրորդ տեղում Չինաստանն է։ Երկրի ռազմաարդյունաբերական ընկերությունների բաժին է ընկնում համընդհանուր վաճառքի 16 տոկոսը։ Վարկանիշում ընդգրկված 4 ընկերություններից 3-ը մտնում են առաջին տասնյակի մեջ։

Վաճառքի 18 տոկոսը բաժին է ընկել արևմտաեվրոպական 6 ընկերությունների։

Առաջատարների թոփ 25-ում առաջին անգամ ընդգրկվել է ընկերություն Մերձավոր Արևելքից։ Խոսքը EDGE-ի մասին է, որը ստեղծվել է ԱՄԷ-ում անցած տարի, մոտ 25 մանր ընկերությունների միաձուլման արդյունքում։ Այն զբաղեցնում է 22-րդ տեղը՝ վաճառքի 1․3 տոկոս մասնաբաժնով։

Թոփ 25-ում մեկ այլ հայտնություն է դարձել L3Harris Technologies ընկերությունը, որը ստեղծվել է 2019-ին՝ ամերիկյան երկու ընկերությունների՝ Harris Corporation-ի և L3 Technologies-ի միավորման արդյունքում։