• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

«Աշխարհին հետաքրքրում է ոչ թե Ղարաբաղը, այլ փողը. ինչպես են ապրում կրակոցների տակ». «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը

Автор:admin

Ноя 4, 2020

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հրապարակել է Անտոն Լիսիցինի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:

Հոդվածում մասնավորապես հիշեցվում է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խախտվել է հրադադարի չորրորդ համաձայնագիրը:

Հոդվածում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության պետական տեսուչ Ռուբեն Օսիպովի և

լուսավորության փոխնախարար Միխայիլ Համբարձումյանի երկխոսությունը: Օսիպովը խոսում է իրավիճակի մասին, կարծես թե գրականության բաց դաս է տալիս՝ լավ փոխանցված ձայնով և հմուտ ինտոնացիայով:

«Տեսնում եք, որ այդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ես օրագրում գրել եմ. «Անիծյալ պատերազմ», – նա ցույց է տալիս սեղանի վրա դրված օրացույցը: Պատուհանից դուրս լսվում են ռմբակոծություններ. Ղարաբաղի ՀՕՊ-ը պայքարում է Ստեփանակերտի երկնքի համար:

Օսիպովը, երբ նշում է, որ իր աշակերտներն առաջնագծում են, ձայնը կտրվում է: Համբարձումյանը նրան ուշադիր լսում է և խախտում մենախոսությունը` թեմա բացելով աշխարհի արձագանքի մասին:

«Երբեմն զարմանում եմ ձեզ վրա, Ռուբեն Ալեքսանդրովիչ: Աշխարհը թքած ունի, Ղարաբաղը աշխարհին հետաքրքիր չէ: Աշխարհը հետաքրքրված է փողով, բայց մենք փող չունենք», – կտրուկ ընդհատում է նա իր գործընկերոջը:

Համբարձումյանի որդին առաջնագծում է:

Օսիպովը նոր հիմնավորում է բերում. «Ահա մի տարեց կին շրջում է քաղաքում: Եթե նա  ռմբակոծության տակ ընկնի, ինչ-որ մեկը դրանից օգուտ կունենա՞»:

«Կունենա,-սառնասրտորեն պատասխանում է Համբարձումյանը,-ինչ-որ մեկը ավելի շատ գումար կաշխատի զենքի վաճառքից»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության

զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։