• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

«Անթույլատրելի է, որ որոշ մարդիկ ահաբեկիչներին տեղափոխեն Իրանի սահմաններին մոտ շրջաններ». Ռոհանի

Автор:admin

Окт 7, 2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին անթույլատրելի է համարել սիրիացի կամ օտարերկրյա ահաբեկիչների տեղակայումն Իրանի սահմանի մոտ գտնվող շրջաններում՝ հակամարտության մեջ ներգրավվելու համար:
«Տարիներ շարունակ մենք պայքարել ենք ահաբեկիչների դեմ և նրանց հետ ենք մղել մեր սահմաններից»,- ասել է նա:
«Մենք ահաբեկիչների դեմ պայքարեցինք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում՝ իրենց ժողովրդի օգնությամբ։ Անթույլատրելի է, որ որոշ մարդիկ տարբեր պատրվակներով ցանկանան ահաբեկիչներին Սիրիայից և այլ վայրերից տեղափոխել Իրանի սահմանների մոտ գտնվող շրջաններ։ Եվ մենք տեղեկացրել ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի պաշտոնյաներին՝ այդ հարցում մեր դիրքորոշման մասին»,- հայտարարել Է նախագահը։
Ռոհանին նաև ասել է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի ադրբեջանա-հայկական հակամարտությունը չվերածվի տարածաշրջանային պատերազմի, և երրորդ կողմերին զգուշացնել՝ զերծ մնալ ռազմական գործողություններ հրահրելուց:
Նախագահը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող լարվածության պայմաններում, պետք է պահպանվի Իրանի սահմանների անվտանգությունը