• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին

Автор:admin

Ноя 30, 2020

Շնորհակալություն DIAFA մրցանակաբաշխության թիմին մեր մասին այսքան լավ հոգ տանելու համար: Մենք՝ արտիստներս, կարոտել էինք բեմը, շնորհակալություն, որ մեզ հնարավորություն էիք ընձեռել ներկայանալու ձեր առաջ:
Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին, ովքեր ընկել են: Նրանք քաջաբար կռվում էին Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:
Ցանկանում եմ, որ աշխարհը տեղեկացված լինի այն փաստի մասին, որ Հայաստանում տեղի է ունեցել 2-րդ Ցեղասպանությունը: Մենք դեռ 100-ավոր գերիներ ունենք Ադրբեջանում:
Այս մրցանակը նվիրում եմ բոլոր զոհված հերոսներին, և, ցավոք, նաև իմ ընկերներին, ովքեր նույնպես ընկան ռազմի դաշտում, որպեսզի մենք հայերս շարունակենք ապրել: Հայաստանը կրկին ոտքի կկանգնի, քանի որ մենք երբեք չենք հանձնվում: Շնորհակալություն:
Հավելեմ, որ DIAFA Distinctive International Arab Festivals Awards-ը ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է Դուբայում:
Մրցանակը տրվում է անհատականություններին՝ հաշվի առնելով նրանց տարեկան ձեռքբերումները և ներդրումը հասարակության զարգացման գործում:
Այս անհատներն ընտրվում են որակավորված հանձնաժողովի կողմից, և մրցանակները տրվում են տարբեր ոլորտներում իրենց մեծ ներդրումն ունեցած ներկայացուցիչներին, ինչպիսիք են`երաժշտություն, արվեստ, մշակույթ, բիզնես, մարդասիրական ծառայություններ և այլն: