• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Այսօր Իրանում ընկել է 71 հրթիռ. ParsToday

Автор:admin

Окт 22, 2020

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության փոխնախարարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակա տարածքներում ընկել է ավելի քան 70 հրթիռ: Այս մասին հայտնում է ParsToday իրանական լրատվական կայքը։

Ըստ աղբյուրի՝ Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ալիար Ռաստգուն  չորեքշաբթի օրը հայտարարել է. «Բարեբախտաբար, հրթիռներն ընկել են Խոդաաֆարին քաղաքի մերձակաի գյուղերի գյուղատնտեսական տարածքներում,  չպատճառելով մարդկային կամ ֆինանսական կորուստներ»:

Ռաստգուն հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մինչ օրս Իրանի տարածքում ընկել է ընդհանուր թվով 68 հրթիռ, իսկ միայն այսօր՝ 71: 

Նա նշել է «Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են համապատասխան քայլեր  և հակամարտությունում  ներգրավված կողմերին լուրջ նախազգուշացում է տրվել՝ նման դեպքերը կանխելու համար